
2013թ-ին
«Զարթոնք» պարային անսամբլը Բուլղարիա համերգային շրջագայություններին՝ մասնակցելով միջազգային փառատոնին հայրենիք է վերադառնում Գրան Պրի մրցանակով:

2010թ-ին մեկնեց Հունաստան՝ մասնակցելու միջազգային փառատոնին և արժանացավ գավաթի:

2010թ-ին Հայաստանում կայացավ Հայրենական Մեծ պատերազմի 65ամյակին նվիրված չորրորդ երիտասարդական խաղերը և արժանացավ Ոսկե մեդալի:

2010թ-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տողի ունեցավ
«Զարթոնք» պարային համույթի մենահամերգը, որում փայլուն հանդես եկան կենտրոնի բոլոր սաները:

2008թ-ին Դիլիջանում մասնակցել է երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգին:

2007թ-ին մասնակցել է Հայկական բանակի ստեղծման 15 ամյակին նվիրված կառավարական համերգին:

2007թ-ին Հունաստանում մասնակցել է միջազգային փառատոնին:

2006թ-ին Լեհաստանում մասնակցել է միջազգային փառատոնին և արժանացել 1-ին
պատվավոր մրցանակին:

2004թ-ին Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից, Ստամբուլում կազմակերպված
«Բեյկոզի» 3-րդ միջազգային փառատոնին հրավիրված էր նաև
«Զարթոնք» պարային համույթը, ուր ներկայացվեց Հայաստանը և հայ ժողովրդի պարարվեստը:

2003թ-ին Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կազմակերպված համերգում
«Զարթոնք» անսամբլը արժանացավ առաջին կարգի մրցանակին:

2002թ-ին
«Զարթոնք» պարային համույթը պարարվեստի միության կողմից պաշտոնապես մասնակցում է Ուկրաինայի նախագահ Լ. Կուչմայի անձնական հովանավորությամբ կազմակերպված, Կիևում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին և
«Վիրսկի» ու
«Բերյոզկա» հանրաճանաչ պարային ստուդիաներից հետո արժանաում է երրորդ պատվավոր մրցանակին: Որից հետո միևնույն ժամանակ փաառտոնի հաղթողները շարունակեցին իրենց հաղթարշավը Յալթայում կայացած
«Տավրիական խաղեր» միջազգային փառատոնին:

2001թ-ին Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից կազմակերպված փառատոնի դափնեկիր:

2001թ-ին Քրիստոնեության 1700ամյակին նվիրված պետական միջոցառումների դափնեկիր,
«Էրեբունի-Երևան»՚ համահայկական տոնակատարության դափնեկիր:

2000թ-ին
«Պարատուն» մրցույթ-փառատոնի առաջին կարգի դափնեկիր:

1999թ-ին Թունիսում կայացած նախագահական միջազգային փառատոնի դափնեկիր:

1998թ-ին Հայաստանի պարաարվեստի միության
«Պարատուն» փառատոնի դափնեկիր:

1997թ-ին Ռումինիայում կայացած
«Ոսկե ձկնկիկ» մրցույթ-փառատոնին համույթը արժանանում է
«Գրան Պրի» բարձրագույն մրցանակի:

1995թ-ին
«Զարթոնք»-ը շրջագայում է Կրասնոդարի մարզում, համերգներով ելույթներ ունենում մարզի հայաշատ վայրերում և հիացնում հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին: Սա առաջին ելույթն էր, որից սկսվում է
«Զարթոնք» մանկական համույթի հաղթարշավը: